Արմավիրի մարզի Տալվորիկի գյուղապետի նկատմամբ քրեական գործ է հարուցվել. նա չարաշահել է համայնքի բյուջեն

ՄԱՐԴԻԿ, Օրվա լուր | | August 7, 2009 12:47

Գյուղ`Տալվորիկ

Արմավիրի մարզի Տալվորիկ գյուղում արված ուսումնասիրության արդյունքում ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունը քրեական գործ է հարուցել.Գյուղապետ Կիրակոս Սաղաթելյանը չարաշահել է իր պաշտոնական դիրքը և անձնական այլ շահագրգռվածությունից ելնելով` չկատարված աշխատանքների դիմաց «Տագգատէ» և «Վրույր և Ագապի» ընկերություններին վճարել է 5 միլիոն 940 հազար դրամ:
Ինչպես նաև համայնքի բնակիչներից հավաքած 1 միլիոն 237 հազար դրամի վարձավճարները համայնքի բյուջե չի մուտքագրել և կատարել է ոչ նպատակային ծախսեր, որով 7 միլիոն 176 հազար դրամի վնաս է պատճառել համայնքի շահերին:
2009թ.մարտի 27-ին Արմավիրի մարզի Տալվորիկ համայնքում ստուգման արդյունքում պարզվել է, որ  ոմն Մելքոնյանի կազմակերպությունը Տալվորիկի գյուղապետարանի հետ պայմանագիր է կնքել, որ պետք է կառուցի գյուղապետարանի վարչական շենքը: Նա խաբեությամբ գյուղապետարանից ստացել և հափշտակել է առանձնապես խոշոր չափերի գումար`փաստացի կատարված աշխատանքների վերաբերյալ կեղծ տվյալներ ներկայացնելու միջոցով հավելագրելով 3 միլիոն 745 հազար դրամ:
Նույնկերպ «Վրույր և Ագապի» ՍՊ ընկերության տնօրեն Դավիթ Դավթյանը, ով 2007թ. նոյեմբերի 11-ին և 2008թ. մարտի 14-ին Տալվորիկի համայնքի գյուղապետարանի հետ պայմանագիր է կնքել, որ հիմնանորոգելու է համայնքի ջրամատակարարման ցանցը և կառուցելու է գրունտային ճանապարհ: Նա էլ, կատարողական ակտերում կեղծ տվյալներ ներառելով, չկատարած աշխատանքի դիմաց հավելագրել է 2 միլիոն 195 հազար դրամ:

Դիտվել է 1263 անգամ:
Print Friendly

Leave a Reply