ՀՀ կառավարությունը հայտարարել է, որ սկսում է Հյուսիս-Հարավ ճանապարհային միջանցքի շինարարությունը

ՔԱՂԱՔԱԿԱՆ, Օրվա լուր | | August 6, 2009 17:01

karavarutyunՀյուսիսՀարավ ճանապարհային միջանցքի շինարարության սկիզբն է ազդարարել կառավարությունն այսօր տեղի ունեցած նիստի ժամանակ: Կառավարության հրահանգի համաձայն` մարզպետերը և համայնքապետերը դադարեցնելու են ԵրևանԳյումրիՎրաստանի սահման և ԵրևանԵրասխԳորիսՄեղրիԻրանի սահման միջպետական նշանակության ավտոմոբիլային ճանապարհների պաշտպանական գոտիներում և օտարման շերտերում շինարարության իրականացման և հողհատկացման գործընթացը:

Կառավարությունն այսօր մեկ այլ որոշմամբ ՀյուսիսՀարավ ճանապարհային միջանցքի ԵրևանԱշտարակ հատվածի նախագծահաշվարկային աշխատանքներն իրականացնելու նպատակով կառավարության պահուստային ֆոնդից տրամադրել է 18 մլն 500 հազար դրամ` մինչեւ 2009թ. ավարտը Ասիական զարգացման բանկից նշված գումարը ստանալուց հետո վերադարձնելու պայմանով։

Ըստ Ասիական զարգացման բանկի գնահատման՝ այս ճանապարհաշինարարության արժեքը կարող է հասնել 1.5 մլրդ ԱՄՆ դոլարի: 1-ին փուլի համար անհրաժեշտ կլինի 700 մլն դոլար. Հայաստանի ներկայացված հայտը բանկի տնօրենների խորհուրդը քննարկելու է սեպտեմբերին։

«ՀյուսիսՀարավ ժամանակակից ճանապարհը համապատասխանելու է միջազգային լավագույն չափանիշերին», – ասել է վարչապետ Սարգսյանը:

Կառավարության որոշմամբ` այսօր ստեղծվել է նաև «Երկաթուղու շինարարության տնօրինություն» ՓԲԸն, որի բաժնետոմսերը ղեկավարելու է տրանսպորտի և կապի նախարարությունը: Նորաստեղծ ընկերությունը պետք է իրականացնի ՀայաստանԻրան երկաթուղու շինարարական աշխատանքների կազմակերպումը, ինչպես նաև բոլոր տեսակի վարկային միջոցների ստացումը։ Գործադիրը հաստատել է նաև «Հայկական երկաթուղու համակարգը «Ռուսական երկաթուղի» ԲԲԸ կողմից ստեղծված «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸին փոխանցելու մասին» կոնցեսիոն պայմանագրում փոփոխություններ և լրացումներ կատարելու նախագիծը:

«Մենք ստեղծում ենք համատեղ աշխատանքային խումբ, առանց որի քննարկման, Հայաստանում այլևս երկաթգծի սակագների փոփոխություն չի կարող լինել, – ասել է Տիգրան Սարգսյանը:-Միայն հանձնաժողովը կարող է տալ դրական եզրակացություն և տեղյակ պահել կառավարությանը»։ Ըստ Սարգսյանի՝ սակագների փոփոխման նոր մեթոդը կանխատեսելի կդարձնի գների փոփոխությունները և «չենք հայտնվի այն վիճակում, որում հայտնվեցինք այս տարի, երբ կոնցեսիոները հայտարարեց սակագների փոփոխության մասին եւ բոլորիս փաստի առաջ կանգնեցրեց»:

Դիտվել է 1453 անգամ:
Print Friendly

Leave a Reply