Արտաշատում երկու օր առաջ եղբայրը սպանել է եղբոր աղջկան

Օրվա լուր | | August 6, 2009 15:13

Համաձայն ոստիկանության մամլո հաղորդագրության` Արտաշատի բաժնում անհայտ քաղաքացուց ահազանգ է ստացվել, որ 1992 թ. ծնված Ռուզաննա Նասրյանը թունավորումից մահացել է: Դեպքի վայր մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ 17-ամյա Ռուզանը տան նկուղում թունաքիմիկատ խմելու միջոցով ինքնասպանություն է գործել:
Սակայն ձեռնարկված հետագա միջոցառումները պարզել են, որ Ռուզանի հայրական տանը բնակվող նրա հորեղբայրը` 39-ամյա Սամվել Նասրյանը, տեղեկացել է, որ եղբոր աղջիկն ամուսնանալուց հետո անբարոյական կյանք է վարել: Ժամը 4-ի սահմաններում հայտնաբերելով, որ տան մառանում զարմուհին թունաքիմիկատ է խմել` ձեռքերով խեղդել և սպանել է նրան:
Ոստիկանությունը ձերբակալել է Սամվել Նասրյանին:

Դիտվել է 1666 անգամ:
Print Friendly

Leave a Reply