ՀԲ-ը պատրաստակամ է շարունակել համագործակցությունը Երևանի քաղաքապետարանի հետ

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | February 17, 2011 12:47

Համաշխարհային բանկի վարկավորմամբ մայրաքաղաքում իրականացվող ջրամատակարարման և ջրահեռացման ծրագրի հետ կապված հիմնախնդիրներ են քննարկվել Երևանի քաղաքապետ Կարեն Կարապետյանի և Համաշխարհային բանկի ջրամատակարարման և ջրահեռացման ծրագրի թիմի ղեկավար  Ահմեդ Էյվեյդայի հետ հանդիպման ընթացքում:

Կարևորելով պետություն-մասնավոր հատված համագործակցության մոդելի ձևավորումը` քաղաքապետը ներկայացրել է քաղաքային տնտեսության այն ոլորտները, որոնք բիզնես հետաքրքրություն են ներկայացնում:

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից հաղորդում, են, որ ներդրումային ծրագրերի իրականացման մասով քաղաքապետն առանձնացրել է մասնավորապես աղբահանության, տրանսպորտի և առողջապահության բնագավառները:
Կարեն Կարապետյանն ընդգծել է, որ այս պարագայում քաղաքային բյուջեի հիմնական մասն արդեն կուղղվի սոցիալական և բարեկարգման ծրագրերին:

Ահմեդ Էյվեյդան իր հերթին նշել է, որ ՀԲ-ը պատրաստակամ է շարունակել աշխատանքները քաղաքապետարանի հետ և աջակցել փորձի փոխանակման ծրագրերում:

Դիտվել է 1048 անգամ:
Print Friendly

Leave a Reply