Հունաստանի արտգործնախարարը զավթիչ է անվանել Թուրքիային

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | August 6, 2009 11:47

dora-bakoyanisՀունաստանի արտաքին գործերի նախարար Դորա Բակոյանիսը հայտարարել է, որ Թուրքիայի կողմից Կիպրոսի բռնազավթված լինելն անընդունելի է ժամանակակից Եվրոպայի համար:

Ըստ թուրքական «ANKA» գործակալության` Աթենքում կազմակերպված Հելենիզմի համաշխարհային միջխորհրդարանական միության գլխավոր ասամբլեայում ունեցած ելույթում Բակոյանիսն ասել է, որ Թուրքիայի Եվրամիությանն անդամակցելու ցանկությունը պարտավորեցնում է նրան ակտիվ դերակատարություն ունենալ Կիպրոսի խնդրի լուծման գործում:

«Կիպրոսի թուրքական բռնազավթումն արդի Եվրոպայի համար անընդունելի իրավիճակ է: Կիպրոսի խնդիրը պետք է լուծվի ՄԱԿ-ի որոշումների, ԵՄ սկզբունքների և արժեքների հիման վրա երկու տարածաշրջաններով, երկու հասարակություններով միացյալ դաշնային պետություն ստեղծելու միջոցով», -ասել է նա:

Հունաստանի արտգործնախարարն ասել է, որ Թուրքիան կարող է անդամակցել Եվրոպական միությանը միայն այն դեպքում, եթե ամբողջությամբ համապատասխանի ԵՄ սկզբունքներին և պահանջներին:

Դիտվել է 1448 անգամ:
Print Friendly

Leave a Reply