«Շանհայ EXSPO 2010» ցուցահանդեսին Հայաստանը ներկայանալու է «Աշխարհի քաղաք» ճարտարապետական նախագծով

ՄՇԱԿՈՒՅԹ, Օրվա լուր | | August 6, 2009 11:55

spyurqi-nax«Շանհայ EXSPO 2010» ցուցահանդեսին սփյուռքահայ ճարտարապետների մասնակցության հարցն է քննարկվել Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանի և ցուցահանդեսի կազմկոմիտեի անդամների հանդիպման ժամանակ:

2010-ին Չինաստանում կայանալու է միջազգային ցուցահանդես է, որ կազմակերպվում է 5 տարին մեկ անգամ: Նախորդը տեղի է ունեցել 2005-ին` Ճապոնիայի Աիչի քաղաքում:

Ցուցահանդեսում ամեն երկիր ունի իր տաղավարը և ենթախորագիրը, որը համահունչ է ընդհանուր խորագրին:

2010-ի ցուցահանդեսի խորագիրն է «Բարեկեցիկ քաղաք, բարեկեցիկ կյանք»: Հայաստանը ցուցահանդեսին ներկայանալու է «Աշխարհի քաղաք» ճարտարապետական նախագծով· այն պետք է ներկայացնի ապագայի քաղաքի տեսլականը:

Վարչապետ Տիգրան Սարգսյանի առաջարկով` նախագծի ստեղծման աշխատանքներում ընդգրկվելու են նաև սփյուռքահայ ճարտարապետներ:

«Շանհայ EXSPO 2010» ցուցահանդեսի կազմկոմիտեի անդամները հետաքրքրվել են նորաստեղծ «Հայ ճարտարապետների ընկերակցության» և ճարտարապետների մասնագիտական ինտերնետային ցանցի աշխատանքներով: Հակոբյանն ասել է, որ կայքը կարող է հրաշալի միջոց հանդիսանալ` սփյուռքի հայ ճարտարապետներից «Աշխարհի քաղաք»-ի վերաբերյալ առաջարկություններ ստանալու համար:

Դիտվել է 1913 անգամ:
Print Friendly

Leave a Reply