34 ավտոպատահար, 1 զոհ և 53 վիրավոր` մեկ շաբաթում

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | February 16, 2011 16:27

Փետրվարի 9-ից 16-ն ընկած ժամանակահատվածում հանրապետությունում արձանագրվել է սպանության 2 և սպանության փորձի 1 դեպք, որոնք բացահայտվել են:

Արձանագրված մարմնական վնասվածք հասցնելու 53 դեպքից բացահայտվել է 45-ը, գողության 99 դեպքից՝ 60-ը, իսկ ավազակային հարձակման 1, խուլիգանության 2 և խարդախության 21 դեպքերն էլ բացահայտվել են:

Նույն ժամանակահատվածում նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է մարմնական վնասվածք հասցնելու 3 և գողության 4  դեպք:

Ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչության հաղորդմամբ` անցած շաբաթվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 34 պատահար. 1 մարդ զոհվել է, 53-ը` ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:

Դիտվել է 1013 անգամ:
Print Friendly

Leave a Reply