Կասյան փողոցի տարադրամի փոխանակման կետի կողոպտիչը ձերբակալվել է

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | February 16, 2011 16:22

Երեկ` ժամը 15.30-ին, ոստիկանության ծառայողները, ավազակային հարձակում կատարելու կասկածանքով, Կասյան փողոցի թիվ 1 շենքի մոտից բերման են ենթարկել 25-ամյա Վահագն Հ.-ին:

Պարզվել է, որ նա նույն օրը, ժամը 15.30-ին, դիմակավորված և զինված «MP-654K» գազային ատրճանակով, մուտք է գործել Կասյան փողոցի թիվ 1/1 հասցեում գործող տարադրամի փոխանակման կետ և զենքի սպառնալիքով հափշտակել 3.000.000, սակայն փախուստի պահին բռնվել է ոստիկանության ծառայողների ու տարադրամի կետի աշխատակիցների կողմից:

Ձեռնարկված հետագա միջոցառումներով պարզվել է, որ նա փետրվարի 1-ից  15-ն ընկած ժամանակահատվածում մուտք է գործել Թումանյան փողոցում գտնվող մի հիմնարկություն և գողացել մենեջերի անվամբ հաշվառված «MP-654K» գազային ատրճանակ:

Ոստիկանությունից տեղեկացնում են, որ Վահագն Հ.-ն  ձերբակալված է:

Կատարվում է նախաքննություն:

Դիտվել է 1206 անգամ:
Print Friendly

Leave a Reply