Առայժմ` ոչ մի խոսք

ՍՊՈՐՏ, Օրվա լուր | | February 15, 2011 13:29

Սեպտեմբերի 22-ից հոկտեմբերի 8-ը Ադրբեջանի մայրաքաղաք Բաքվում կայանալիք բռնցքամարտի աշխարհի առաջնությունում բացի մեդալներից կխաղարկվեն օլիմպիական խաղերի ուղեգրեր: Որոշվել է, որ ամեն քաշային կարգում վիճարկվելու է 10-ական ուղեգիր: Այդ պատվին կարժանանա առաջնության քառորդ եզրափակիչ հասած 8 բռնցքամարտիկ: Եվս 2 մարզիկ կընտրվի լրացուցիչ ցուցանիշներով: Այս առումով  կարևոր նշանակություն կունենա նաև դրանից առաջ հունիսի 10-19-ը Բուլղարիայի մայրաքաղաքՍոֆիայում անցկացվելիք Եվրոպայի առաջնությունը, որտեղ մեդալներից զատ կխաղարկվեն նաև օլիմպիական վարկանիշային միավորներ: Ի դեպ, ըստ այդ միավորների Բաքվում կկայանա աշխարհի առաջնության մասնակիցների վիճակահանությունը: Նման կարգի կիրառումը թույլ կտա ուժեղագույն բռնցքամարտիկներին խուսափել նախնական փուլում միմյանց հետ հանդիպելուց: Առայժմ խոսք չկա այն մասին, որ Հայաստանի ներկայացուցիչները կարող են Բաքու չգնալ: Մեր երկրի հավաքկանը շարունակում է նախապատրաստվել:Այսօր Բուլղարիայի Պազարջիկ քաղաքում կմեկնարկի բռնցքամարտի միջազգային մրցաշարը,  որին կմասնակցեն` 49 կգ քաշային Հովհաննես Դանիելյանը, 52կգ` Կարեն Այլազյանը, Նարեկ Աբգարյանը, 60 կգ` Վլադիմիր Սարուխանյանը, 64 կգ` Վոլոդյա Հայրապետյանը, 69 կգ` Սամվել Մաթևոսյանը, 75 կգ` Արթուր Խաչատրյանը:

Դիտվել է 915 անգամ:
Print Friendly

Leave a Reply