ԼՂՀ-ում մեկնարկել են 5-օրյա հրամանատարաշտաբային զորավարժություններ

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | February 14, 2011 16:50
Այսօր  ԼՂՀ-ում մեկնարկել է  պաշտպանական կարևորության հերթական հրամանատարաշտաբային  զորավարժությունը, որում բացի ՊԲ-ից, ներգրավված են նաև Արցախի ուժային, առողջապահական և ռազմական նշանակության բոլոր գերատեսչություններն ու հանրապետության զորահավաքային ռեսուրսը:
Աննախադեպ ծավալով ուժերի և միջոցների ներգրավմամբ անցկացվող զորախաղերի նպատական է կատարելագործել հանրապետությունում առկա ռազմական և թիկունքային ապահովման ներուժի մարտական կիրառման հնարավորությունները, բարձրացնել զորավարժությանը մասնակից անձնակազմի մարտական պատրաստությունն ու պատրաստականությունը, պարզորոշել ռազմական գործողությունների վերսկսման դեպքում ԼՂՀ Պաշտպանության բանակի, ոստիկանության, Արտակարգ իրավիճակների վարչության, Ազգային անվտանգության ծառայության, առողջապահության և ռազմական կարևորության մյուս ոլորտների պատրաստությունն ու փոխհամագործակցության աստիճանը:
Զորավարժությունների ընթացքում առանձնահատուկ ուշադրություն է դարձվում հանրապետական ու տարածքային զինկոմիսարիատների գործունեությանը, նրանց կողմից զորահավաքային ռեսուրսի հավաքագրմանն ու համալրման գործընթացին` ըստ զորամասերի և ստորաբաժանումների:
ՊԲ լրատվության բաժնից հաղորդում են, որ հրամանատարաշտաբային զորավարժությունը կշարունակվի մինչև փետրվարի 19-ը:
Դիտվել է 2655 անգամ:
Print Friendly

Leave a Reply