Վանաձորում գտել են 70-ամյա տղամարդու դի

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | February 11, 2011 11:08

Երեկ` ժամը 09.15-ին, անհայտ քաղաքացուց ոստիկանության Վանաձորի բաժնում ահազանգ է ստացվել, որ Վանաձոր քաղաքի Տիգրան Մեծի պողոտայի թիվ 54 շենքի մոտ վնասված գլխով տղամարդ է ընկած:

Դեպքի վայր մեկնած ոստիկանության ծառայողները հայտնաբերել են 1941 թ. ծնված Միշա Կիրակոսյանի դիակը:

Ոստիկանության լրատվական վարչությունից հաղորդում են, որ հանգամանքները պարզվում են:

Փաստի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով (սպանություն) հարուցվել է քրեական գործ գործ:

Կատարվում է նախաքննություն:

Դիտվել է 1126 անգամ:
Print Friendly

Leave a Reply