Հայաստանի հավաքականը չափանիշ չէ

ՍՊՈՐՏ, Օրվա լուր | | February 10, 2011 14:41

Մարզասերներին տեղյակ ենք պահել, որ ֆուտբոլի Ռուսաստանի ազգային հավաքականը Աբու Դաբիում կայացած ընկերական հանդիպումում 0:1 հաշվով զիջել Իրանի ընտրանուն: Խաղից հետո Ռուսաստանի հավաքականի առաջատար Անդրեյ Արշավինը հայտնել է, որ եթե իրենց թիմը նույնպիսի խաղ ցուցադրի մարտի 26-ին Երևանում կայանակիք Հայաստանի հավաքականի հետ հանդիպման ժամանակ , ապա ոչ մի բանի չի կարող հասնել և հնարավոր չէ հույսեր փայփայել: «Հայաստանի մայրաքաղաքում կպահանջվի այլ ֆուտբոլ ցուցադրել, միանգամայն այլ որակի: Մեր հիմնական խնդիրը դանդաղկոտությունն էր: Իրանցիները հասցնում էին հետ քաշվել և փակել բոլոր գոտիները: Գիտեմ, որ Հայաստանի հավաքականն էլ 1:2 հաշվով զիջել է Վրաստանի ազգային թիմին: Հասկանում եմ, որ դրանից հետո դա կարող է տեղին չհնչել, սակայն մենք Հայաստանի ընտրանուն չէ, որ պիտի հավասարվենք»,- ասել է նա:

Դիտվել է 2054 անգամ:
Print Friendly

Leave a Reply