Քննարկել են Արցախում ծխախոտի աճեցման եւ չորացման հետ կապված հարցեր

Պաշտոնական, Օրվա լուր | | February 10, 2011 10:28

Լեռնային Ղարաբաղի  Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը  երեկ  ընդունել է «Մասիս Տոբակո» ընկերության հիմնադիր Միքայել Վարդանյանին:

Հանդիպման ընթացքում քննարկվել են ընկերության կողմից Արցախում ծխախոտի աճեցման եւ չորացման հետ կապված հարցեր:

Ողջունելով Արցախում արտադրության ընդլայնման ծրագրերը` ԼՂՀ  ղեկավարն այն համարել է հաջողված ներդրումային նախաձեռնություն, որը կարեւոր դերակատարություն ունի ինչպես երկրի գյուղատնտեսության զարգացման, այնպես էլ նոր աշխատատեղերի բացման տեսանկյունից:

Դիտվել է 2206 անգամ:
Print Friendly

Leave a Reply