Ամփոփվելու է շահերի պաշտպանության ոլորտում հայաստանյան փորձը

ՄԱՐԴԻԿ, Օրվա լուր | | August 5, 2009 13:34

img_0565«Հայաստանում համագործակցության մշակույթը նոր է միայն ձևավորվում: Մի կողմից` հասարակական կառույցները և մյուս կողմից` պետական այրերը պատրաստ չեն համագործակցության, ինչը խոչընդոտում է շահերի պաշտպանության ոլոտում ձեռնարկված քայլերի արդյունավետությանը»,- այսօր ասաց Քաղաքացիական զարգացման և համագործակցության հիմնադրամի տնօրեն Ժիրայր Էդիլյանը «Շահերի պաշտպանության մոտեցումներ. հայաստանյան փորձ» համաժողովի ժամանակ:

Համաժողովը կազմակերպել է վերոնշյալ հիմնադրամը:

Ըստ Էդիլյանի` այս հավաքի նպատակն է ամփոփել փորձը, որ կուտակել են Հայաստանում գործող հասարակական կառույցները քաղաքացիական շահերի պաշտպանության ոլորտում, հասկանալ հաջողությունների և ձախողումների պատճառները:

Համաժողովի մասնակիցները նշեցին, որ շահերի պաշտպանության ոլորտում առկա են բազմաթիվ խնդիրներ, ինչպես, օրինակ, տերմինաբանությունը:

Հայաստանում մարդիկ, շահերի պաշտպանություն ասելով, ըստ Քաղաքացիական շահերի պաշտպանության ազգային ծրագրի ղեկավար Արսեն Ստեփանյանի, հասկանում են իրավունքների պաշտպանություն, խախտված իրավունքների վերականգնում, մինչդեռ «ամեն խումբ իր շահն ունի, և պարտադիր չէ, որ որևէ շահ հետապնդողը իրավացի լինի»:

Համաժողովին մասնակցում են 100-ից ավել հկ-ներ, ինչը, ըստ Էդիլյանի, հնարավորություն կտա համախմբել շահագրգիռ կողմերին և նպաստել նրանց միջև փորձի փոխանակմանը:

Համաժողովի ընթացքում, որ շարունակվելու է մինչև այսօր 18:30-ը, քննարկվելու են հանրային հաղորդակցման միջոցների օգտագործումը, շահագրգիռ կողմերի մոբիլիզացիայի մոտեցումները և հանրային քաղաքականության մոնիտորինգ, լոբբինգը` որպես շահերի պաշտպանության գործիք, կոալիցիաներ և ցանցեր  համագործակցության հեռանկարներ թեմաները:

Դիտվել է 1001 անգամ:
Print Friendly

Leave a Reply