Այսուհետ բռնցքամարտի աշխարհի ու Եվրոպայի առաջնություններ կանցկացվեն ամեն տարի

ՍՊՈՐՏ, Օրվա լուր | | February 2, 2011 12:51

Մինչև այժմ սիրողական բռնցքամարտի աշխարհի ու Եվրոպայի առաջնություններն անցկացվել են հաջորդաբար: Այն տարին, երբ աշխարհի առաջնություն է կայացել, Եվրոպայի առաջնություն չի կազմակերպվել և հակառակը: Եվ ահա, որոշում է կայացվել, որ այսուհետ ամեն տարի կայանալու են բռնցքամարտի աշխարհի ու Եվրոպայի առաջնություններ: Այսպիսի որոշում են ընդունել Սիրողական բռնցքամարտի ու Եվրոպայի միջազգային ֆեդերացիաները: 2011 թվականի Սիրողական բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունը կանցկացվի Բուլղարիայի մայրաքաղաք Սոֆիայում: Տեղեկացնենք նաև, որ Հայաստանի բռնցքամարտի ազգային հավաքականը փետրվարին կմասնակցի Բուլղարիայում կայանալիք բռնցքամարտի ավանդական միջազգային մրցաշարին:Ինչ վերաբերում է աշխարհի առաջնությանը, ապա մրցավայրը Ադրբեջանի մայրաքաղաք Բաքուն է:

Դիտվել է 908 անգամ:
Print Friendly

Leave a Reply