ՓԲ-ներին զգուշացրել են մարել պետական բաժնեմաս ունեցող կազմակերպություններին ունեցած պարտքերը

ՏՆՏԵՍԱԿԱՆ, Օրվա լուր | | August 4, 2009 15:19

«Նաիրիտ գործարան»Պետական շահերի պաշտպանության վարչության ձեռնարկած միջոցների արդյունքում պետական բաժնեմաս ունեցող կազմակերպությունների օգտին վերականգնվել է մոտ 450 մլն 105 հազար դրամ:
«Նաիրիտ գործարանի» ժամկետանց պարտքը «Երևանի ջերմաէլեկտրակենտրոն» ՓԲ ընկերությանը (առաջացել է ջերմոէներգիայի մատակարարումից) կազմում է մոտ 2 մլրդ.  2 մլն. դրամ. այս մասին պարզվել է ընթացիկ տարվա առաջին  կիսամյակում ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարության համակարգում կատարված ուսումնասիրությունների արդյունքում:
Դատախազության հրապարակման համաձայն`դատական կարգով պարտքը բռնագանձելու մասին զգուշացումից հետո («Դատախազության մասին» ՀՀ օրենքի 27-րդ հոդվածի 4-րդ մաս) այս տարվա հունիսի 10-ին «Նաիրիտ գործարանը» պարտատիրոջն է փոխանցել 370 մլն դրամ, իսկ մնացած պարտքը` 370 մլն դրամի չափով, խոստացել է մարել մինչև այս տարվա սեպտեմբերի վերջ:
Մի շարք փակ բաժնետիրական ընկերություններում (ՓԲԸ) արված ուսումնասիրություններից պարզվել է, որ «Էլեկտաէներգետիկական համակարգի օպերատոր» ընկերությունը 50 մլն 300 հազար դրամ պարտք է  «Հայաստանի էլցանց» ՓԲ-ին, որին պարտք են նաև «Էներգակարգաբերում» և «Հաշվարկային կենտրոն» ընկերությունները, առաջինը` մոտ 5 միլիոն, 600 հազար դրամ, 2-ը`մոտ 12 միլիոն, 700 հազար դրամ: Կազմակերպությունները նախազգուշացումից հետո վերադարձներել են պարտքը:
«Գլոբալ ցեմենտ» ընկերությունը և «Ընդերքաբան» ՓԲ-ը հորատման աշխատանքներ կատարելու վերաբերյալ պայմանգրեր են կնքել: Աշխատանքներն ավարտելուց հետո «Գլոբալ ցեմենտ» ՍՊ-ն պարտք է մնացել մոտ 9 միլիոն 500 հազար դրամ: Ուսումնասիրությունների ընթացքում ընկերության տնօրեն Ա.Գրիգորյանին հրավիրել են ՀՀ գլխավոր դատախազություն և նախազգուշացրել, որ գումարը սահմանված ժամկետում չվճարելու դեպքում այն, օրենքի համաձայն, կբռնագանձվի դատական կարգով: Նախազգուշացումից հետո ընկերությունը վճարել է 2 միլիոն 500 հազար դրամ, իսկ մնացած գումարը պարտավորվել է մարել մեկ ամսվա ընթացքում:

Դիտվել է 1363 անգամ:
Print Friendly

Leave a Reply