100.800 հաշմանդամներ կմասնակցեն ավագանու ընտրություններին

ՔԱՂԱՔԱԿԱՆ | | May 29, 2009 19:52

img_0351h-1Առաջիկա ընտրություններին 1000 հաշմանդամ (ովքեր հատուկ խնամքի կարիք ունեն) ընտրատեղամաս կգնա առաջին բուժօգնության պարագաներով «զինված» գթության քույրերի ուղեկցությամբ. այս մասին այսօր հաղորդեց «Տնային խնամք» հկ նախագահ Լարիսա Համբարձումյանը: Ըստ նրա` մինչև ընտրությունների օրը մարդիկ դեռ կարող են դիմել իրենց, որպեսզի գթության քույրերը նրանց ուղեկցեն: Իսկ անշարժունակ մարդիկ հնարավորություն կունենան տանը ընտրություն կատարել. Համբարձումյանի հավաստմամբ` նրանց քվեարկության գաղտնիությունը կապահովվի: Տեսողական խնդիրներ ունեցող մարդկանց համար էլ ստեղծվել են հատուկ բրայլյան այբուբենով քվեաթերթիկներ:

Հայաստանում 168.000 հաշմանդամ է բնակվում, որոնց մոտ 56.000-ը` Երևանում: Հաշմանդամների 60 տոկոսն (100.800 հոգի) ընտրելու իրավունք ունի: Սակայն բոլորը չէ, որ կկարողանան մասնակցել Երևանի ավագանու ընտրություններին: «Երևանյան ընտրատեղամասերի 80 տոկոսը մատչելի չէ հենաշարժական խնդիրներ ունեցող մարդկանց համար»,-ասում է Սոցիալական ապահովության նախարարության հաշմանդամների հարցերով վարչության պետի տեղակալ Անահիտ Գևորգյանը: Ըստ նրա` այս ոլորտում գործող հկ-ների աջակցությամբ 40 թեքհարթակ է կառուցվել որոշ ընտրատեղամասերում:

Դիտվել է 1657 անգամ:
Print Friendly

Leave a Reply