Հազարավոր բանտարկյալներ փախել են Եգիպտոսի բանտերից

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | January 30, 2011 17:32

Հազարավոր բանտարկյալներ, օգտվելով երկրում տիրող անկարգություններից, փախել են Եգիպտոսի բանտերից:

Ինչպես հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը, զանգվածային փախուստ է արձանագրվել Ալեքսանդրիայում, Ասուանում, Դամանհուրում, Վադի Նատրունում: Էլ Ֆայումում` Կահիրեից 100 կմ հեռավորությամբ, փախել է մոտ 5 հազար բանտարկյալ: Գրոհի ընթացքում նրանք սպանել են բանտային անվտանգության ծառայության ղեկավարին:

Ազատության մեջ հայտնված հանցագործները սպառնում են էլ ավելի սրել առանց այդ էլ ծայրահեղ բարդ քրեական իրավիճակը երկրում:

Հիշեցնենք, որ Կահիրեի օդանավակայանում կուտակվել է ավելի քան 3 հազար մարդ: Դրանք հիմնականում այն մարդիկ են, ովքեր ժամանել, բայց չեն կարողանում մեկնել օդանավակայանից պարետային ժամի պատճառով: Ինչպես նաև նրանք, ովքեր չեն կարողանում թռչել. որոշ չվերթներ հետաձգվում են կամ չեղյալ համարվում:

Եգիպտոս ժամանածներին խորհուրդ են տալիս զգուշություն ցուցաբերել և չհեռանալ բնակության վայրից:

Դիտվել է 1335 անգամ:
Print Friendly

Leave a Reply