Հունգարիայում տեղի է ունեցել 1985թ.-ից ի վեր ամենաուժգին երկրաշարժը

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | January 30, 2011 3:14

Հունգարիայում շաբաթ օրը տեղի ունեցած 4,8 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժը 1985թ.-ից ի վեր ամենահզորն էր:

Երկրաշարժը տեղի է ունեցել Հունգարիայի արևմտյան մասում. ցնցումները զգալի են եղել մայրաքաղաք Բուդապեշտում. այս մասին հաղորդում է Հունգարիայի Արտակարգ իրավիճակների նախարարությունը:

Ինչպես հաղորդում է РИА Новости-ն, զոհերի ու տուժածների մասին դեռևս չի հաղորդվում:

Մի քանի շենքերի հասցվել է ոչ այնքան մեծ վնաս, մասնավորապես ճաքեր են գրանցվել և ծածկույթի ջարդվածքներ:

Հունգարական իշխանությունները մտադիր են հատուկ զննման ենթարկել երկրի կամուրջներն ու թունելները, որպեսզի համոզվեն դրանց անվտանգության մեջ:

ԱՄՆ Աշխարհագրական ծառայության կայքէջի տվյալներով, տեղի ժամանակով 18.41 տեղի ունեցած երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է Բուդապեշտից 55 կմ դեպի Արևմուտք:

Դիտվել է 1410 անգամ:
Print Friendly

Leave a Reply