Աղցան «Կանացի»

ԽՈՀԱՐԱՐԱԿԱՆ ԲԱՂԱԴՐԱՏՈՄՍԵՐ, Շաբաթվա լուր | | January 28, 2011 1:50

Բաղադրությունը

Հավի փափկամիս 200 գ

150-200 գ պահածոյացրած արքայախնձոր

70 գ չոր պանիր

մեկ  խոշոր պճեղ սխտոր

մայոնեզ, աղ, թարմ  աղացած պղպեղ:

Պատրաստման եղանակը

Հավի խաշած միսը կտրատել ոչ մեծ խորանարդներով կամ էլ ձողիկներով,

արքայախնձորը կտրատել նույն կերպ, պանիրը քերել ըստ ցանկության` խոշոր կամ մանր քերիչով:

Սխտորը մանրացնել կամ ճզմել, ապա խառնել մայոնեզի հետ: Թասի մեջ լցնել հավը, արքայախնձորն ու պանիրը: Աղցանը համեմել  սխտորով ու մայոնեզով: Ըստ ճաշակի թեթևակի աղ ու պղպեղ ավելացնել: Պատրաստի աղցանը կարելի է ձևավորել մի քանի կաթիլ մայոնեզով ու մաղադանոսի տերևներով:

Դիտվել է 1877 անգամ:
Print Friendly

Leave a Reply