Բնակարանում գտել են 64-ամյա տղամարդու և 62-ամյա կնոջ դիակներ

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | January 24, 2011 13:18

Հունվարի 21-ին ժամը 19.10-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Տարոնցի փողոցի 5-րդ շենքի թիվ 502 բնակարանի բնակիչը դռան և հեռախոսի զանգերին չի արձագանքում, եւ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:  Դեպքի վայր է մեկնել Փրկարար ուժերի վարչության հերթապահ խումբը:  Փրկարարները, ոստիկանության աշխատակիցների ներկայությամբ բացել են բնակարանի դուռը, որտեղ հայտնաբերվել է 1955 թ. ծնված Մանուշակ Հակոբյանի դին:

Հունվարի 23-ին ժամը 18.52-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Արարատյան փողոցի թիվ 29 տան բնակիչը չի արձագան­քում դռան և հեռախոսի զանգերին, իսկ գազի հաշվիչը ցույց է տալիս բնակարանում գազի ծախս:  Դեպքի վայր է մեկնել փրկարար ուժերի վարչության հատուկ փրկարար ջոկատի հերթապահ խումբը:  Ոստիկանության աշխատակիցների և հարազատների ներկայությամբ փրկարարների ուժերով փակվել է գազի փականը և բացվել բնակարանի դուռը, որտեղ հայտնաբերվել են 1947թ. ծնված Բենյամին Շահինյանի  և 1949թ. ծնված Լարիսա Շահինյանի դիակները:

Դիտվել է 1143 անգամ:
Print Friendly

Leave a Reply