Չինական անտեսանելի հրթիռը ամերիկյան տեխնոլոգիայով

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | January 23, 2011 16:17

Չինացիները վերջերս հայտնագործել են նոր, բարձր-տեխնոլոգիաներով մշակված անտեսանելի (կամ նվազ տեսանելի) կործանիչ` Stealth Fighter, որը կարող է մեծ սպառնալիք հասցնել Ամերիկայի օդային պաշտպանությանը. այս մասին հաղորդում է The Associated Press-ը:

Ամենահետաքրքիրն այն է, որ այդ կործանիչի տեխնոլոգիաների որոշ մասը հնարավոր է, որ եկել է հենց ԱՄՆ-ից:

Բալկանյան ռազմական պաշտոնյաները և այլ փորձագետներ The Associated Press-ին հայտնել են, որ ամենայն հավանականությամբ Չինաստանը կործանիչի տեխնոլոգիական մեթոդներն ու հմտությունները վերցրել է  ամերիկյան F-117 Nighthawk-ից:

Nighthawk-ները աշխարհի առաջին անտեսանելի կործանիչներն էին. ռադարները դրանց դժվարությամբ էին որսում: Բայց 1999թ.-ին սովետական SA-3 հրթիռը կարողացավ որսալ ու կործանել այն Սերբիայում:

Կոսովոյի պատերազմի ժամանակ Խորվաթիայի ռազմական ղեկավար ադմիրալ Դավոր Դոմազետ-Լոսոն նշում է. “Այդ ժամանակ մեր հետախուզությունը զեկուցեց չինացի գործակալների մասին, որ մտել էին F-117-ի ընկած վայրը և տեղացի ֆերմերներից գնել կործանիչի մասերը… չինացիներն օգտագործել են ադ նյութերը` ստանալու գաղտնի անտեսանելի տեխնոլոգիաների կառուցման համար հմտություններ”:

Սերբական ռազմական պաշտոնյաները հաստատում են, որ կործանիչի մասերը տեղափոխվել են սուվիներ հավաքողների կողմից, իսկ որոշները հանգրվանել են “արտաքին ռազմական ատաշեների ձեռքերում”:

Այս ամենի մասին դեռևս ո’չ Չինաստանի պաշտպանության նախարարությունը, ո’չ էլ Պենտագոնը չեն արձագանքել:

Միայն նշենք, որ Չինաստանի բազմաֆունկցիոնալ անտեսանելի հրթիռը, որ հայտնի է Chengdu J-20 անունով, իր առաջին թռիչքը կատարեց հունվարի 11-ին` ցույց տալով ռազմական տեխնոլոգիաների ոլորտում երկրի կտրուկ առաջընթացը:

Թեև դեռ 8 կամ 9 տարի կտևի, որպեսզի J-20-ը մտնի օդային ուժերի ցուցակում, այնուամենայնիվ, այն կարող է դառնալ Ամերիկայի F-22 Raptor-ի լավագույն մրցակիցը: Վերջինս Nighthawk-ի կատարելագործված տարբերակն է և միակ անտեսանելի կործանիչը, որ ներկայումս գործում է:

Դիտվել է 1279 անգամ:
Print Friendly

Leave a Reply