Բանակում կատարվող սպանությունների մասին դիմում-բողոքներն ամենաշատն են

Օրվա լուր | | May 29, 2009 17:29

Այս տարի Հելսինկյան ասոցիացիայի ստացած դիմում-բողոքների գերակշռող մասը կապված են բանակի և Մարտի մեկի դեպքերի հետ:

Այսօր տեղի ունեցած ասուլիսում Հելսինկյան ասոցիացիայի նախագահ Միքայել Դանիելյանն ասաց, որ բանակից ստացած դիմումների մեծ մասը սպանությունների դեպքերի մասին են:

Նա պատմեց, որ վերջերս բանակում զոհված Տիգրան Օհանջանյանի ծնողները դիմում են ներկայացրել ասոցիացիա` Գեղարքունիքի մարզային դատարանի գլխավոր դատախազ Շոթա Վարդանյանի դեմ: Մահացած երիտասարդի ծնողները դատավարության շրջանակներում դիմել են Վարդանյանին` արտաշիրիմում անելու համար, սակայն Վարդանյանը մերժել է դիմումը:

Դանիելյանի խոսքերով` թեև իրենք անում են հնարավորը`
պաշտպանելու համար մարդկանց իրավունքները, բայցևայնպես Հայաստանում չկա մի դատապաշտպան, որը վստահաբար կասի, թե որևէ դատական գործ իր օգտին է լուծում ստացել:

Դանիելյանն ասաց նաև, որ բարոյական ու ֆիզիկական ճնշումների են ենթարկում դատակոչված վկաներին: Ասոցիացիան այս տարի ստացել է այդպիսի 8 դիմում:

«Այս մարդկանց փորձում են կաշառել, նրանց փոխարեն ցուցմունք են գրում և ստիպում ստորագրել մի փաստաթղթի տակ, որի բովանդակությանը ծանոթ չեն, ճնշման են ենթարկվում նաև իրավապաշտպանները, և սա մնում է անպատիժ»,- ասում է Դանիելյանը:

Դիտվել է 1356 անգամ:
Print Friendly

Leave a Reply