Բռնվել են թմրամիջոց օգտագործելու պահին

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | January 18, 2011 13:14

Երեկ`  ժամը 17.30-ին, ոստիկանության Ապարանի բաժնի ծառայողները Արագած գյուղի հարակից տարածքից, թմրամիջոց օգտագործելու պահին, բռնել և բերման են ենթարկել նույն գյուղի բնակիչներ՝ 1974 թ. ծնված Սամվել Տ.-ին և 1975 թ. ծնված Արայիկ Պ.-ին:

Արայիկ Պ.-ից առգրավված տարայում հայտնաբերվել է 1,7 գ կանեփանման զանգված:

Հայտնաբերվածն ուղարկվել է փորձաքննության:

Ոստիկանությունից տեղեկացնում են, որ կատարվում է հետաքննություն:

Դիտվել է 926 անգամ:
Print Friendly

Leave a Reply