Ձերբակալվել է սրճարանից սեղան գողացած օտարերկրացին

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | January 18, 2011 12:46

Երեկ երեկոյան`  ժամը 22.00-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության ծառայողները Գայի պողոտայում գտնվող մի բացօթյա սրճարանի տարածքից գողություն կատարելու կասկածանքով բերման են ենթարկել 44-ամյա մի օտարերկրացու:

Պարզվել է, որ նա ժամը 21.50-ին նշված սրճարանից գողացել է ապակյա սեղան:

Ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից հաղորդում են, որ կատարվում է քննություն:

Դիտվել է 889 անգամ:
Print Friendly

Leave a Reply