Երևանի քաղաքապետի որոշմամբ 2011թ. հունվարի 21-ին կգումարվի Երևան քաղաքի ավագանու արտահերթ նիuտ

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | January 18, 2011 11:38

Ղեկավարվելով <<Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին>> ՀՀ օրենքի 30-րդ հոդվածի 1-ին մասով և Երևան քաղաքի ավագանու 2009 թվականի հունիսի 18-ի N 1-Ն որոշման հավելվածի 115-րդ կետով` Երևանի քաղաքապետի 2011թ. հունվարի 17-ի թիվ 61-Ա որոշմամբ 2011թ. հունվարի 21-ին, ժամը 11:00-ին կգումարվի Երևան քաղաքի ավագանու արտահերթ նիuտ՝ հետևյալ օրակարգով.
1. Երևան քաղաքի ավագանու 2009 թվականի հուլիսի 6-ի <<Երևանի քաղաքապետարանի աշխատակազմ>> համայնքային կառավարչական հիմնարկ ստեղծելու, Երևանի քաղաքապետարանի և Երևանի վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմերի կանոնադրությունները, դրանց կառուցվածքն ու հաստիքացուցակը հաստատելու մասին>> N3-Ա որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին։
2. Վ. Առաքելյանին Երևանի քաղաքապետի տեղակալ նշանակելու մասին։

Դիտվել է 2020 անգամ:
Print Friendly

Leave a Reply