Արթուր Աբրահամը թևաթափ չի եղել

ՍՊՈՐՏ, Օրվա լուր | | January 17, 2011 15:21

Արթուր Աբրահամը կրած վերջին անհաջողությունից հետո թևաթափ չի եղել և պատրաստվում է փետրվարի 12-ին Գերմանիայի Մուելհայմ քաղաքի ռինգում 10 ռաունդանոց հանդիպում անցկացնել խորվաթ Ստեֆան Բոժիչի հետ: Պրոֆեսիոնալ բռնցքամարտի միջին քաշային կարգի աշխարհի նախկին չեմպիոն Աբրահամի համար, 2010-ի նոյեմբերին Կարլ Ֆրոչից կրած պարտությունից հետո, սա կլինի առաջին մրցամարտը: Նրա հակառակորդը` 36-ամյա Բոժիչը պրոֆեսիոնալ ռինգում տարել է 24 հաղթանակ, կրել 4 պարտություն: Փաստորեն, 30-ամյա Աբրահամը Բոժիչի հետ մրցամարտ անցկացնելով փորձում է նախապատրաստվել  Super Six մրցաշարի կիսաեզրափակիչում WBA վարկածով աշխարհի չեմպիոն Անդրե Ուորդի հետ հանդիպմանը:

Դիտվել է 1270 անգամ:
Print Friendly

Leave a Reply