Քաղաքապետարանում հրաժարականի դիմում է ներկայացրել միայն երկու պաշտոնյա

ԳԼԽԱՎՈՐ ԼՈՒՐ, ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | January 12, 2011 15:03

«Կենտրոն և Շենգավիթ վարչական շրջանների ղեկավարների հրաժարականի մասին լուրերը չեն համապատասխանում իրականությանը»,- «Անկախ»-ի հետ զրույցում ասաց Երևանի քաղաքապետի մամուլի քարտուղար Շուշան Սարդանյանը:

Նշենք, որ ողջ օրը լուրեր են շրջանառվում, որ Գագիկ Գյանջումյանը և Սարգիս Հովհաննիսյանը հրաժարականի դիմում են ներկայացրել քաղաքապետին:

Սարդանյանը նշեց, որ իրենց դիմումի համաձայն աշխատանքից հեռացել են միայն Երևանի գլխավոր ճարտարապետ Սամվել Դանիելյանը և քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղար Գրիգոր Մելքումյանը:

Անդրադառնալով աշխատանքից ազատվելու պատճառներին` Սարդանյանը նշեց. «Կարծում եմ` աշխատանքից ազատվելու մասին դիմումում պատճառաբանություններ չեն նշվում»:

Դիտվել է 2245 անգամ:
Print Friendly

Leave a Reply