2009-2010թթ. արգելվելու են տեսչական բոլոր տեսակի ստուգումները ՀՀ փոքր եւ միջին ձեռնարկություններում

ԳԼԽԱՎՈՐ ԼՈՒՐ, ՏՆՏԵՍԱԿԱՆ | | May 29, 2009 14:40

ՀՀ նախագահի հանձնարարականով այսօր ՀՀ կառավարության նիստում ընդունվելու է որոշում, որի նպատակն է աջակցել փոքր եւ միջին բիզնեսին: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այսօր ԱԺ մշտական հանձնաժողովներում մեկնարկած «ՀՀ 2008թ. պետական բյուջեի կատարման մասին» տարեկան հաշվետվության քննարկման ժամանակ ասել է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը: Այդ որոշմամբ 2009-2010թթ. արգելվելու են տեսչական բոլոր տեսակի ստուգումները փոքր եւ միջին ձեռնարկություններում: «Համոզված ենք, որ շուրջ 22 տեսչական մարմինների կողմից ստուգումների դադարեցումը ճգնաժամի փուլում ինքնըստինքյան ավելի բարենպաստ միջավայր կստեղծի փոքր եւ միջին բիզնեսի զարգացման համար»,- ասել է ՀՀ վարչապետը:

Դիտվել է 2409 անգամ:
Print Friendly

Leave a Reply