Երկու ահազանգ, մեկը` մահվան ելքով

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | January 12, 2011 12:08

Երեկ` ժամը 10.13-ին, ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Զաքիյան փողոցի 3-րդ շենքի թիվ 35 բնակարանի բնակիչը չի արձագան­քում դռան և հեռախոսի զանգերին:

Դեպքի վայր է մեկնել փրկարական ուժերի վարչության հատուկ փրկարարական ջոկատի հերթապահ խումբը:

Ոստիկանության աշխատակիցների և հարազատների ներկայությամբ փրկարարների ուժերով բացվել է բնակարանի դուռը, որտեղ հայտնաբերվել է 1922թ.-ին ծնված Ռիմա Նովիկովայի  դին:

Նույն օրը`ժամը 19.25-ին, ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Բաշինջաղյան փողոցի 187-րդ շենքի թիվ 13 բնակարանի բնակիչը չի արձագան­քում դռան և հեռախոսի զանգերին:

Դեպքի վայր է մեկնել փրկարական ուժերի վարչության հատուկ փրկարարական ջոկատի հերթապահ խումբը:

Ոստիկանության աշխատակիցների և հարազատների ներկայությամբ փրկարարների ուժերով բացվել է բնակարանի դուռը, որտեղ հայտնաբերվել է հոգեկան հիվանդությամբ տառապող, 1969թ.-ին ծնված Արմեն Պետրոսյանը  և հանձնվել շտապօգնության աշխատակիցներին:

Դիտվել է 2004 անգամ:
Print Friendly

Leave a Reply