Արևադաշտի գյուղապետի ընտրություններում հաղթել է անկուսակցական թեկնածուն

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | January 10, 2011 13:09

Արմավիրի մարզի Արևադաշտ  համայնքի նոր ղեկավարն է Հովսեփ Օհանյանը:

Երեկ Արևադաշտում անցկացվել են գյուղապետի արտահերթ ընտրություններ:  Արևադաշտի ընտրության իրավունք ունեցող 314 բնակիչներից քվեարկությանը մասնակցել են 225-ը:

Կենտրոնական ընտրական հանձնաժողովի հասարակայնության հետ կապերի և լրատվության բաժնից հաղորդում են, որ գյուղապետի թեկնածուներից ՀՀԿ-ական Արամ Ղազարյանը ստացել է 80 ձայն, իսկ համայնքի ղեկավարի տեղակալ, անկուսակցական Հովսեփ Օհանյանը հավաքել է 136 քվե: 9 քվեթերթիկ անվավեր է ճանաչվել:

Դիտվել է 1026 անգամ:
Print Friendly

Leave a Reply