ՖԻՖԱ-ն`ընդդեմ կոռուպցիայի

ՍՊՈՐՏ, Օրվա լուր | | January 3, 2011 11:46

Ֆուտբոլի միջազգային ֆեդերացիայի նախագահ Զեպ Բլատերը նոր տարում  որոշել է ստեղծել հակակոռուպցիոն կոմիտե: Կոմիտեի կազմում կլինի 7-9 մարդ: Ընդ որում, նրանք կլինեն ոչ միայն սպորտի, այլև քաղաքականության, ֆինանսների, բիզնեսի, մշակույթի բնագավառներից: ՖԻՖԱ-ի նախագահը մտադիր չէ լինել նոր կառույցի կազմում: Կոմիտեն կազմավորվելու է 2011-ի հունիսին կայանալիք ՖԻՖԱ-ի համաժողովում: Սա հարկադրական քայլ է, քանի որ վերջին շրջանում ֆուտբոլում կոռուպցիան մեծ չափերի է հասել: Մասնավորապես, ՖԻՖԱ-ի գործկոմի անդամներից երկուսը կասկածելի են դարձել և ազատել զբաղեցրած պաշտոնները: Խոսքը նիգերիացի Ամոս Ադամի և Օվկիանայի ներկայացուցիչ Ռեյնալդ Տեմարիի մասին է:

Դիտվել է 1025 անգամ:
Print Friendly

Leave a Reply