Գրոսմայստեր Վարուժան Հակոբյանը վստահ է մեկնարկել
ՍՊՈՐՏ, Օրվա լուր | Գագիկ Բեգլարյան | December 30, 2010 12:52Լաս Վեգասում անցկացվող շախմատի ԱՄՆ-ի բաց առաջնությունում, որին մասնակցում են 132 խաղացողներ, փայլուն է մեկնարկել Վարուժան Հակոբյանը: ԱՄՆ-ում բնակվող հայ գրոսմայստերը խաղացված երեք տուրերում միայն հաղթանակներ է տարել և վաստակել է 3 միավավոր: Նա առաջին տեղն է բաժանում ամերիկացիներ Կաչեիշվիլիի, Ֆրիդելի, Մոլների, Կրուշի, Չեխիայի ներկայացուցիչ Շտոչեկի, ռուսաստանցի Ալեքսանդրա Կոստենյուկի հետ: