Հայաստանի սեղանի թենիսիստների հարուստ ավարը

ՍՊՈՐՏ, Օրվա լուր | | December 29, 2010 12:55

Դեկտեմբերի 23-26-ը Վրաստանի Բաթումի քաղաքում կայացած Սարգիս Սարխոյանի անվան սեղանի թենիսի միջազգային մրցաշարին հաջող են մասնակցեցին Հայաստանի պատվիրակները: Մեր երկրի ներկայացուցիչներից բացի ստուգատեսում ուժերը չափեցին նաև Վրաստանի, Թուրքիայի, Բուլղարիայի հավաքականների խաղացողները: Հայաստանը ներկայացնում էին Լուիզա Նազարյանը, Ռուբինա Վարդանյանը, Մուրադ Ասատրյանը, Հարություն Հարությունյանը և Գևորգ Աբրահամյանը: Սեղանի թենիսիստների անհատական պայքարում Մուրադ Ասատրյանը մնաց անգերազանցելի և նվաճեց հաղթողի կոչումը, իսկ Հարություն Հարությունյանը կանգնեց պատվո պատվանդանի երկրորդ աստիճանին: Գեղեցիկ սեռի ներկայացուցիչների մրցավեճում  Լուիզա Նազարյանը երկորդն էր: Լուիզա Նազարյանը և Ռուբինա Վարդանյան զուգախաղերում դարձան երկրորդ մրցանակակիր: Տղաների զուգախաղերում Մուրադ Ասատրյանը և Հարություն Հարությունյանը չունեցան հավասարը: Խառը զույգերի պայքարում Մուրադ Ասատրյան-Լուիզա Նազարյան երկյակը ճանաչվեց առաջինը, իսկ Հարություն Հարությունյան-Ռուբինա Վարդանյան զույգը բավարարվեց բրոնզե մեդալով: Մուրադ Ասատրյանը ճանաչվեց մրցաշարի բացարձակ հաղթող: Իսկ մեր մարզիկներից Գևորգ Աբրահամյանը արժանացավ  հատուկ մրցանակի` գեղեցիկ խաղի համար:

Դիտվել է 1030 անգամ:
Print Friendly

Leave a Reply