Ռոման Բերեզովսկին մնում է խաղադաշտում

ՍՊՈՐՏ, Օրվա լուր | | December 28, 2010 15:20

Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի դարպասապահ Ռոման Բերեզովսկին նոր մրցաշրջանում կշարունակի հանդես գալ մերձմոսկովյան «Խիմկի» ակումբում: Բերեզովսկիի ակումբի ղեկավարության հետ կնքած աշխատանքային պայմանագրի ժամկետը երկարացրել է մեկ տարով:  Հիշեցնենք, որ Ռոմանը  ցանկանում էր հրաժեշտ տալ մեծ սպորտին, սակայն Հայաստանի ազգային հավաքականի վերջին շրջանի հաջող մրցելույթներից հետո փոխել է մտադրությունը: Հավելենք, որ «Խիմկին» հանդես է գալիս Ռուսաստանի ֆուտբոլի առաջին խմբի առաջնությունում:

Դիտվել է 1052 անգամ:
Print Friendly

Leave a Reply