Տիգրան Պետրոսյանն առաջինն է

ՍՊՈՐՏ, Օրվա լուր | | December 27, 2010 12:48

Հենրիկ Գասպարյանի անվան շախմատի և շաշկիի  մարզադպրոցի հիմնադրման  50-ամյակին նվիրված անցկացվեց արագ շախմատի  մրցաշար: Հաղթող դարձավ Տիգրան Լևոնի Պետրոսյանը: Նա  շվեյցարական մրցակարգով անցկացված 11 տուրերում  վաստակեց  9,5 միավոր:  2-րդ տեղը գրաված Հրանտ Մելքումյանը հաղթողին զիջեց կես միավոր: 8,5 միավորով  3-րդը  ճանաչվեց Գաբրիել Սարգսյանը : Նրան հաջորդեցին  Արման Փաշիկյանը և Կարեն Գրիգորյանը, ովքեր հավաքեցին 8-ական միավոր:Մրցաշարին մասնակցած գրոսմայստերներ Լիլիթ Մկրտչյանը և Էլինա Դանիելյանն իրենց հաշվին գրանցեցին 7,5 միավոր և ևս 4 շախմատիստների հետ բաժանեցին 6- 12-րդ տեղերը: Մրցաշարին մասնակցում էր  94 շախմատիստ :

Դիտվել է 800 անգամ:
Print Friendly

Leave a Reply