Ֆուտբոլի Հայաստանի հավաքականի մրցակիցը պարտվել է

ՍՊՈՐՏ, Օրվա լուր | | December 23, 2010 11:51

Եվրոպայի առաջնության ընտրական մրցաշարում Հայաստանի հավաքականի հետ միասին 2012-ի ընտրական փուլի B խմբում ընդգրկված Մակեդոնիայի ընտրանին  ընկերական հանդիպում է անցկացրել Չինաստանի հավաքականի հետ և զիջել է  0:1 հաշվով: Չինաստանի հավաքականը միակ գնդակը խփել է 11 մետրանոց տուգանային հարվածի օգնությամբ: Հիշեցնենք, որ Հայաստանի ընտրանին Մակեդոնիայում ոչ-ոքի էր խաղացել այդ երկրի նեորկայացուցիչների հետ` 2:2: ընդ որում, հանդիպման վերջին րոպեին էին մերոնք գնդակ  բաց թողել` մրցավարի կողմից նշանակված 11 մետրանոցի հարվածից: Մակեդոնիայի ընտանին  չորս հանդիպումներից հետո վաստակել է չորս միավոր և գտնվում է մրցաշարային աղյուսակի 5-րդ հորիզոնականում: Հայասատանի հավաքականը 7 միավորով 2-3-րդ տեղերն է բաժանում իռլանդացիների հետ: 9 միավորով աղյուսակը գլխավորում է Ռուսաստանի հավաքականը, որի հետ մեր թիմը կհանդիպի Երևանում մարտի 26-ին: Մինչ այդ` փետրվարի 9-ին, Հայաստանի հավաքականը Կիպրոսում ընկերական հանդիպում կանցկացնի Վրաստանի ընտրանու հետ:

Դիտվել է 694 անգամ:
Print Friendly

Leave a Reply