Հույները` հայկական դրոշներով

ՍՊՈՐՏ, Օրվա լուր | | December 22, 2010 14:20

Կիպրոսում կայացած EuroChelenge բասկետբոլիստների ակումբային մրցաշարի G խմբի վերջին «Ապոել»-«Քարշըյաքա» խաղում հույն մարզասերները հարձակվել են թուրքական «Քարշըյաքա» ակումբի մարզիկների, տեխնիկական անձնակազմի վրա և դաժանորեն ծեծել են։ Ուշագրավն այն է, որ հույները մրցավայր են եկել հայկական դրոշներով և քաջալերել «Ապոել» թիմին: Ի վերջո, վերջինս հաղթել է: Սակայն հույները դրանով չեն սահմանափակվել և փայտերով, մահակներով դրսում սպասել են թուրքական ակումբի անդամներին։ Ի վերջո, թուրքական կողմին հաջողվել է հեռանալ մարզական համալիրից և  բանակցել ՄԱԿ-ի խաղաղարար ուժերի հետ՝ Կիպրոսի թուրքական հատված անցնելու համար։

Դիտվել է 802 անգամ:
Print Friendly

Leave a Reply