Հայաստանի սպորտի նախարարը` Վրաստանում

ՍՊՈՐՏ, Օրվա լուր | | December 22, 2010 13:42

Վրաստանի սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Վլադիմիր Վարձելաշվիլու հրավերով ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Արթուր Պետրոսյանը երկօրյա պաշտոնական այցով գտնվում էր Վրաստանում: Այցի նպատակը երկու երկրների սպորտի և երիտասարդության բնագավառներում առկա գերակա խնդիրները քննարկումն էր: Արթուր Պետրոսյանը և ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության աշխատակազմի ղեկավար Լևոն Խալիկյանը հանդիպում են ունեցել Վրաստանի Հանրապետության նախագահի աշխատակազմի ղեկավար Դավիթ Տկեշելաշվիլիի, Թիլիսիի պետական համալսարանի ռեկտոր Ալեքսանդր Կվիտաշվիլիիի և ուսանողների հետ: Վրաստանի սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Վլադիմիր Վարձելաշվիլին և ՀՀ սպորտի, երիտասարդության հարցերի նախարար Արթուր Պետրոսյանը փոխըմռնման հուշագիր են ստորագրել երկու երկրների սպորտի և երիտասարդության ոլորտներում համագործակցության խորացման վերաբերյալ: Կողմերը պատրաստակամություն են հայտնել համատեղ կազմակերպել մարզական միջոցառումներ:

Դիտվել է 901 անգամ:
Print Friendly

Leave a Reply