Կմասնակցեն աշխարհի առաջնությանը

ՍՊՈՐՏ, Օրվա լուր | | December 22, 2010 12:39

Շախմատի Հայաստանի տղամարդկանց ազգային հավաքականը կմասնակցի 2011 թ. հուլիսի 16-27-ը Չինաստանի Նինբո քաղաքում անցկացվելիք աշխարհի 8-րդ թիմային առաջնությանը: Այսպիսի որոշում է ընդունել ՖԻԴԵ-ի նախագահ Կիրսան Իլյումժինովը: Աշխարհի առաջնությունում հանդես կգա 10 թիմ: Հայաստանի հավաքականից բացի, կմասնակցեն Ռուսաստանի (աշխարհի գործող չեմպիոն), Ուկրաինայի, Իսրայելի, Հունգարիայի (39-րդ համաշխարհային օլիմպիադայի արդյունքներով), Ադրբեջանի (Եվրոպայի առաջնության հաղթող) հներկայացուցիչները, Ամերիկա, Ասիա, Աֆրիկա աշխարհամասերի չեմպիոնները և Չինաստանի (կազմակերպիչ երկիր) ընտրանին: Հայաստանը 1993 թվականից սկսած մասնակցել է աշխարհի բոլոր թիմային առաջնություններին և երեք անգամ (1997 թ.` Լյուցեռն, 2001 թ.` Երևան, 2005 թ.` Բեերշևա) նվաճել է բրոնզե պարգևներ:

Դիտվել է 784 անգամ:
Print Friendly

Leave a Reply