Անմասն մնացին պարգևներից
ՍՊՈՐՏ, Օրվա լուր | Գագիկ Բեգլարյան | December 21, 2010 12:54Լեհաստանի մայրաքաղաք Վարշավայում ավարտված Եվրոպայի արագ շախմատի առաջնությունում խաղարկված պարգևներից անմասն մնացին հայ շախմատիստները: Սլովակիայի դրոշի ներքո հանդես եկող Սերգեյ Մովսիսյանը 13 հնարավորից վաստակեց 10 միավոր և մի խումբ շախմատիստների հետ միասին բաժանեց 7-րդ տեղը: Նա միայն կես քայլով ետ մնաց չեմպիոնի կոչումը նվաճած գրոսմայստեր Զոլթան Ալմաշիից (Հունգարիա): Զավեն Անդրիասյանը վաստակեց 9,5, Հրայր Սիմոնյանը` 9 միավոր: Վահե Բաղդասարյանը և Եվգենյա Դոլուխանովան ունեն 8-ական միավոր: Առաջնությանը մասնակցեցին 723 շախմատիստներ: