Հանձնվեցին ՀՀ նախագահի մրցանակները
ՍՊՈՐՏ, Օրվա լուր | Գագիկ Բեգլարյան | December 20, 2010 18:37Այսօր Հայաստանի սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության նիստերի դահլիճում կայացավ ՀՀ նախագահի մրցանակների խաղարկության պարգևատրման արարողությունը: Այն կատարեց ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի փոխնախարար Խաչիկ Ասրյանը (նկարում): ՀՀ նախագահի աշխատակազմը տրամադրել էր 5,5 մլն դրամ պարգևավճար: «Լավագույն մարզական քաղաքային համայնք» ճանաչվեց Կոտայքի մարզի Չարենցավան քաղաքը, «Լավագույն մարզական գյուղական համայնք»` Արմավիրի մարզի Փարաքար գյուղը, «Լավագույն մարզական բակ»` Շենգավիթի համայնքի Շիրակի փողոցի 2/4 շենքի բակը: Ամփոփվեցին նաև ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության անցկացրած առողջ ապրելակերպին նպատակաուղղված մարզական փառատոնի արդյունքները: Լավագույն ճանաչվեց Արարատի մարզի Արարատ քաղաքի համայնքը: