Գրոսմայստեր Ավետիք Գրիգորյանը`միջազգային մրցաշարի հաղթող

ՍՊՈՐՏ, Օրվա լուր | | December 20, 2010 13:22

Շախմատի Հայաստանի այս տարվա չեմպիոն, գրոսմայստեր Ավետիք Գրիգորյանը վերելքով հանդես եկավ Բուլղարիայի Բանսկո քաղաքում անցկացված միջազգային մրցաշարում և դարձավ հաղթող: Նա 9 հնարավորից վաստակեց 8 միավոր: Գրիգորյանը տարավ 7 հաղթանակ,  երկու պարտիա ավարտեց ոչ-ոքի: Նա կես միավորով շրջանցեց երկրորդ տեղը զբաղեցրած Իսրայելի ներկայացուցիչ  Տամիր Նաբաթին: Երրորդ մրցանակակիր դարձավ  բուլղարացի Գրիգոր Գրիգորովը` 7 միավոր:

Դիտվել է 4345 անգամ:
Print Friendly

Leave a Reply