Ձերբակալվել են Երևանում զբոսաշրիկներին կողոպտողները

ՄԱՐԴԻԿ, Օրվա լուր | | July 28, 2009 17:25

robbersԲացահայտվել է հուլիսի 23-ին և 25-ին Երևանում զբոսաշրջիկների վրա ավազակային հարձակում գործած անձանց ինքնությունը:

Հուլիսի 27-ին ոստիկանությունը ձերբակալել է 1993 թ. ծնված Մկրտիչ Հովսեփյանին, 1981 թ. ծնված Հայկ Բուդոյանին և նրա կրտսեր եղբորը` 1993 թ. ծնված Վիգեն Բուդոյանին:

Նրանք խոստովանել են, որ զբոսաշրջիկների վրա ավազակային հարձակվողներն  իրենք են եղել:

Նույն օրը Մկրտիչ Հովսեփյանի տան խուզարկությամբ հայտնաբերվել է «Մակարով» տեսակի ատրճանակ, իսկ Բուդոյանների բնակարանից` զբոսաշրջիկներին պատկանող «Վիզա Էլեկտրոն» և «Մաստեր» քարտեր, անձնագիր, ժամացույցներ, դրամապանակներ, բջջային հեռախոսներ, տարբեր երկրների դրամներ և այլ իրեղեն ապացույցներ:

Ոստիկանությունը չի բացառում, որ ձերբակալված անձինք կարող են նաև այլ հանցագործություններ կատարած լինել:  Հարուցված քրեական գործի առթիվ նախաքննությունը շարունակվում է:

Ձերբակալվածները հուլիսի 23-ին Արամի փողոցում  զենքի սպառնալիքով կողոպտել էին Չեխիայի 2 քաղաքացիների, իսկ հուլիսի 25-ին` Եզնիկ Կողբացու և Վազգեն Սարգսյան փողոցներում` Արգենտինայի 3 և Նիրդեռլանդների Թագավորության 2 քաղաքացիների:

«Երևանը համարվում է ԱՊՀ ամենաապահով մայրաքաղաքներից մեկը, և զբոսաշրջիկների նկատմամբ քաղաքի կենտրոնում կատարված հանդուգն հարձակումները կարող էին հակառակ տպավորություն ստեղծել` հարվածելով Երևանի վարկանիշին,- նշված է Ոստիկանության հաղորդագրությունում,- Հանցագործությունների բացահատումը պետք էր իրականացնել հնարավորինս սեղմ ժամանակում»:

Դիտվել է 1732 անգամ:
Print Friendly

Leave a Reply