Տիգրան Մարտիրոսյանը` Գյումրիի լավագույն մարզիկ

ՍՊՈՐՏ, Օրվա լուր | | December 18, 2010 13:32

Գյումրիի 2010-ի լավագույն մարզիկ է ճանաչվել ծանրամարտի Հայաստանի այս տարվա աշխարհի չեմպիոն Տիգրան Մաքրտիրոսյանը: Հայստանի երկրորդ քաղաքի հատուկ հանձնաժողովը, որի կազմում են  մարզական լրագրողներ, մարզիկներ, մարզիչներ, ամփոփել է մրցաշրջանի արդյունքները: Որոծվել են մեծահասակ, երիտասարդ մարզիկների լավագույն տասնյակները: Ընտրվել են նաև լավագույն մարզիչները, մարզական թիմերի եռյակը և մարզական կազմակերպությունը: Այսպիսով, լավագույն մարզիկ է ճանաչվել Տիգրան  Մարտիրոսյանը: Նրան հաջորդում են  հունահռոմեական ոճի ըմբիշ, աշխարհի փոխչեմպիոն Արսեն Ջուլֆալակյանը և ծանրորդուհի, աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր Մելինե Դալուզյանը: Պատանիների լավագույն տասնյակը գլխավորում է հունահռոմեական ոճի ըմբշամարտի երիտասարդների աշխարհի չեմպիոն Արթուր Ալեքսանյանը:Լավագույն մարզիչ է ճանաչվել  Հայաստանի ծանրամարտի տղամարդկանց հավաքականի գլխավոր մարզիչ, վաղամեռիկ Աշոտ Մխիթարյանը, իսկ խաղային լավագույն  թիմ`Գյումրիիւ պետական մանկավարժական ինստիտուտի բասկետբոլի կանանց թիմը: Լավագույն մարզական կազմակերպություն է ճանաչվել Օլիմպիական հերթափոխի քոլեջը :

Դիտվել է 1466 անգամ:
Print Friendly

Leave a Reply