Որտե՞ղ է չեմպիոնի բնակարանը

ՍՊՈՐՏ, Օրվա լուր | | December 17, 2010 11:42

Մարզասերներին տեղյակ ենք պահել, որ Ազգային օպերայի և բալետի թատրոնի դահլիճում վերջերս կայացած Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի հիմնադրաման 20-ամյակի հանդիսավոր արարողության ժամանակ ՀԱՕԿ-ի նախագահ Գագիկ Ծառուկյանը բնակարան էր նվիրել այս տարի ծանրամարտի աշխարհի չեմպիոն դարձած գյումրեցի  Տիգրան Մարտիրոսյանին: Շատերին էր հետաքրքրում, թե որտեղ է չեմպիոնի նոր բնակարանը: Պարզվում է, որ Մարտիրոսյանի նոր կացարանը Աբովյան 9 հասցեում գտնվող Հայաստանի սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության, ՀԱՕԿ-ի հարևանությամբ գտնվող էլիտար բարձրահարկի  3-րդ հարկում է: Բնակարանը 3 սենյականոց է և ներկայիս շուկայական գներով արժե շուրջ 320 հազար դոլար: Ահա, թե ինչպիսի շռայլ պարգև է ստացել նորընծա չեմպիոնը:

Դիտվել է 703 անգամ:
Print Friendly

Leave a Reply