«Հատիսի» 5-րդ անընդմեջ պարտությունը

ՍՊՈՐՏ, Օրվա լուր | | December 17, 2010 11:22

Երևանի «Հատիսը» բասկետբոլի Եվրոպայի գավաթի խաղարկության մրցաշարի շրջանակում Երևանի «Միկա» մարզասրահում կայացած խաղում 57:62 հաշվով զիջեց Մոսկվայի «Դինամո» ակունբին: Պատասխան հանդիպումը կկայանա դեկտեմբերի 22-ին Ռուսատանի մայչրաքաղաքում: Հաջորդ փուլ դուրս գալու համար մեր բասկետբոլիստուհիներին անհրաժեշտ է հաղթել մրցակցին առնվազն 6 միավորի տարբերությամբ: Այսպիսով, հայկական թիմն այս մրցաշարում 5-րդ անընդմեջ պարտոթյունը կրեց: «Հատիսի» նորանշանակ գլխավոր մարզիչ Վարդան Խաչատրյանը խաղից հետո հայտնեց, որ թիմը չէր կարող կարճ ժամանակում կերպարանափոխվել: Այդուհանդերձ, նա նշեց, որ 51 տոկոսով հույս ունի, որ իր սաներն այս մրցաշարում պայքարը շարունակելու իրավունք կստանան:«Դինամո»-ի գլխավոր մարզիչ Սերգեյ Շեպոտկինն էլ իր հերթին հայտնեց, որ  գոհ է, քանի որ իրենց թիմը հաղթել է, այդուհանմդերձ, նա ասաց, որ առանձին խաղացողցներ իրենց հնարավորություններից ցածր են հանդես եկել: Հավելենք, որ դինամոյականներից երկուսը Ռուսաստանի հավաքկանի անդամներ են, իսկ երեքը` համարվում են այդ թիմի թեկնածուներ:

վվ

Դիտվել է 757 անգամ:
Print Friendly

Leave a Reply