Պետբյուջեի ու միջազգային կազմակերպությունների միջոցներով մարզերում սկսել են նորոգել բուժհիմնարկներն ու մանկապարտեզները

ԱՌՈՂՋԱԿԱՆ | | July 28, 2009 14:34

ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության (USAID) ֆինանսավորմամբ` «Առողջության առաջնային պահպանման բարեփոխումների ծրագրի» շրջանակներում հիմնանորոգվում են Սյունիքի մարզի 26 գյուղական համայնքների բուժկետերը: Իրականացվող ծրագրի արժեքը 73 մլն դրամ է: Նախատեսված է շինաշխատանքներն ավարտել ընթացիկ տարվա սեպտեմբերին:

Բուժկետերը կհամալրվեն նաև համապատասխան գույքով և բուժսարքավորումներով, կահույքով: Մարզպետարանի առողջապահության և սոցիալական ապահովության վարչության պետ Աշոտ Ծատրյանն «Արմենպրես»-ին ասել է, որ այդ նպատակով արդեն մարզ են ներկրվել բուժսարքավորումները:

Մեկ այլ` կառավարության ԾԻԳ ծրագրով այս տարի նախատեսված է նորոգել Տաթև գյուղի բուժկետը և Տեղ գյուղում կառուցել նոր ամբուլատորիա: Այդ նպատակով կկատարվի 220 հազ. ԱՄՆ դոլար ներդրում: Նույն ծրագրով նորոգվում է նաև Գորիսի հիվանդանոցը, որի համար կտրամադրվի 2,5 մլն դոլար, կկառուցվի նաև հիվանդանոցի նոր մասնաշենք:

Նման աշխատանքներ Սյունիքում իրականացվում են նաև պետբյուջեի միջոցներով, որոնցով 200 մլն դրամ է նախատեսված Մեղրիի հիվանդանոցի հիմնանորոգման համար. այս տարի կիրականացվեն միայն 64 մլն դրամի աշխատանքներ:

Ներկայումս Սևանում էլ ընթանում է Սևանի պոլիկլինիկայի հիմնանորոգման աշխատանենրը: 106 մլն 17հազ. դրամ արժողությամբ ծրագրի 10% ներդրումը կատարել է առողջապահության նախարարությունը:

Վերանորոգվում են նաև Գավառի նախադպրոցական հաստատությունները: Գավառի քաղաքապետարանի և «CHF» կազմակերպության` 2007 թ-ից սկսած համագործակցության շրջանակներում այս տարի կազմակերպությունը
գումարներ է հատկացրել նախադպրոցական հաստատությունները վերանորոգելու համար: «CHF»-ը ներդրել է 12 մլն դրամ: Աշխատանքները նախատեսված է ավարտել 90 օրվա ընթացքում:

Դիտվել է 1869 անգամ:
Print Friendly

Leave a Reply