Ռեկորդային թվով քիչ թիմեր ֆուտբոլի Հայաստանի գավաթի խաղարկությունում

ՍՊՈՐՏ, Օրվա լուր | | December 14, 2010 12:56

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի շտաբ բնակարանում կայացավ մեր երկրի 2011-ի ֆուտբոլի գավաթի խաղարկության վիճակահանությունը: Հայաստանի հաջորդ տարվա գավաթի խաղարկությանը մասնակցելու են ռեկորդային թվով քիչ թիմեր: Պատվավոր ավարի համար կպայքարեն 9 ակումբներ: Փաստորեն, պայքարը կսկսվի քառորդ եզրափակչից: Նախնական փուլում միայն կմրցեն Գյումրիի «Շիրակը» և Երևանի «Արարատը: Այս զույգի հաղթողը հետո կխաղա «Փյունիկի» հետ: Հայաստանի գավաթակիրը հայտնի կդառնա մայիսի 9-ին:

Նախնական փուլ
1 մարտի
«Արարատ»-«Շիրակ» (չեզոք խաղադաշտ)

1/4-րդ եզրափակիչ

10-11 մարտի

Առաջին հանդիպումներ
«Շիրակ»-«Արարատ» զույգի հաղթող-«Փյունիկ»
«Ուլիս»-«Կիլիկիա»
«Բանանց»-«Գանձասար»
«Միկա»-«Իմպուլս»
Պատասխան հանդիպումներ

14-15 մարտի

Կիսաեզրափակիչ
Առաջին հանդիպումներ
12-13 ապրիլի
1-ին զույգի հաղթող-3-րդ զույգի հաղթող
2-րդ զույգի հաղթող-4-րդ զույգի հաղթող
Պատասխան հանդիպումներ
26-27 ապրիլի

Եզրափակիչ
9 մայիսի

Դիտվել է 1050 անգամ:
Print Friendly

Leave a Reply