Ձերբակալվել են ոսկու շուկայի աշխատակցին կողոպտողները

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | December 14, 2010 12:37

Երեկ ժամը 15.05-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության ծառայողները Տիգրան Մեծի պողոտայից, կողոպուտի փորձ կատարելու կասկածանքով, բերման են ենթարկել 1984 թ. ծնված Տարոն Խ.-ին և 1988 թ. ծնված Մհեր Հ.-ին:

Պարզվել է, որ նրանք ժամը 15.00-ին Մովսես Խորենացու փողոցում գտնվող ոսկու տոնավաճառի վաճառողուհի, 1979 թ. ծնված Լուսինե Մ.-ից հափշտակել են ձեռքի պայուսակը, որի մեջ եղել են վաճառքի ենթակա զարդեր:

Լուսինե Մ.-ն վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:

Տարոն Խ.-ին և Մհեր Հ.-ին բերման ենթարկելիս առաջացած քաշքշուկի ժամանակ նախազգուշական կրակոց է արձակվել:

Հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 34-176 հոդվածի 1-ին և 4-րդ կետերի հատկանիշներով:

Քննությունը վարում է Երևան քաղաքի քննչական վարչությունը:

Դիտվել է 1006 անգամ:
Print Friendly

Leave a Reply